Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ոչ մեր կյանքի որակը փոխվեց, ոչ էլ աշխարհը խելքի եկավ

Ոչ մեր կյանքի որակը փոխվեց, ոչ էլ աշխարհը խելքի եկավ
25.06.2024 | 07:41

1965 թվականին ամերիկացի մեծատաղանդ կինոռեժիսոր Սթենլի Կրամերը նկարահանեց իր հերթական ֆիլմը, որը անվանեց «Այս խելակորույս, խելակորույս, խելակորույս աշխարհը»: Անցել է 59 տարի Կրամերի տված բնութագրումից, և դժվար չէ պատկերացնել, թե աշխարհը ուր է հասել։ Այ, օրինակ, տասնյակ միջազգային կառույցներ են ստեղծվել (ՄԱԿ, ԵՄ և այլն), որոնց հիմնական անելիքը մարդկության կյանքը արժանավայել, բարեկեցիկ դարձնելն է, մինչդեռ Քեմբրիջ, Հարվարդ, Սորբոն ավարտած էս փողկապավոր պարոնները հասարակ մի էշ հեծնել չգիտեն (մոտենում են հետևից)։ Ավելի պարզ ասեմ՝ փոխանակ ամեն ինչ անեն, որ աշխարհում փախստական չլինի, տարվա օրերից մեկը հռչակում են որպես փախստականների միջազգային օր։ Բա սա աբսուրդ չէ՞։ Ու չես հասկանում՝ է՞շն է էշ, թե՞ էշին հեծնողները։ Տարվա 365 օրը ինչ-որ մի բանի միջազգային օր է համարվում, և ի՞նչ։ Դրանից ի՞նչ է փոխվում։ Ռուսաստանում ապրածս տարիներին մի օր մի ծանոթիս հյուր էի գնացել։ Սա օղին, թթու վարունգը դրեց սեղանին ու ասաց՝ за что будем пить?, և, իր թիկունքում պատից կախած պոկվող թերթիկներով օրացույցին նայելով, հավելեց՝ էսօր ժելեզնադարոժնիկի օրն է, խմենք իրանց կենացը։

Խմեցինք։ Բայց դրանից ոչ մեր կյանքի որակը փոխվեց, ոչ էլ աշխարհը խելքի եկավ։ Ընդհակառակը, խելքը թռցրած՝ ջանադրաբար գնում է ինքնակործանման։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 9159

Մեկնաբանություններ